3
Ուկրաինայում բռնի կերպով անցկացվող զորահավաքը շուտով կարող է հասնել կանանց։ Նման համոզմունք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուկրաինական կարգավորման վերաբերյալ դեսպանական կլոր սեղանի ժամանակ:
Նախարարը նշել է, որ Կիևի ռեժիմը չի պահպանում մարդու կյանքի հիմնարար իրավունքը։
«Պարբերաբար տեսնում եք, որ ցուցադրվում է այսպես կոչված մարդորսների գործունեությունը, ովքեր Կիևի, ուկրաինական այլ քաղաքների փողոցներում բռնում են ինչպես երիտասարդ, այնպես էլ ոչ այնքան երիտասարդ մարդկանց։ Նրանց քարշ են տալիս տրանսպորտային միջոցներ՝ բռնի կերպով ռազմաճակատ ուղարկելու համար՝ առանց որևէ ծանուցագրի, առանց որևէ պաշտոնական զորահավաքի։ Ես չեմ կասկածում, որ շուտով գործը կանանց էլ կհասնի», — հավելել է Լավրովը։