Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց

կողմից admin2

Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով Հակակոռուպցիոն դատարանում նախատեսված դատական նիստը հետաձգվել է։

Նիստից րոպեներ առաջ դատախազը դատավոր Լևոն Պետրոսյանի աշխատակազմին հայտնել է, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ։ Այսօր նախատեսվում էր քննարկել նաև Ալիկ Ալեքսանյանի կալանքի հարցը։

Ալիկ Ալեքսանյանը կալանավորված է 2026 թվականի հունիսի 3-ից, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքն ու 1 միլիարդ դրամ գրավը։

Ըստ մեղադրանքի՝ Ալեքսանյանը, Կարապետյանը և այլ անձինք ստեղծել ու ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա ապօրինի ազդեցություն ունենալու նպատակով։ Նրանք մեղադրվում են նաև առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ։ Մեղադրանքները, ինչպես նաև գործով մյուս հանգամանքները, դեռևս ենթակա են դատական քննության։

Focus Mode