ԱԱԾ-ն հերքում է 3 ադրբեջանցիների՝ Մեղրի ներթափանցման մասին լուրը

կողմից admin1

ԱԱԾ-ն հերքում է 3 ադրբեջանցիների՝ Մեղրի ներթափանցման մասին լուրը

«Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը սուտ է, կտրականապես հերքում ենք»,-ասել են ծառայության մամուլի կենտրոնից։

Հիշեցնենք՝ մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների:

Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել:

Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները: Գյուղացիներից մեկը 24News—ին փոխանցել են, որ բացի հայկական ծառայություններից, նաև այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով:

Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի մասին հստակ տեղեկություն չի տրամադրել, սակայն չհերքեց տարածված խոսակցությունները. «Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք»,- ասաց Օհանջանյանը։

 

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode