Ալիևի թելադրանքով, պարտադրանքով Սահմանադրություն չպետք է փոխվի. Հուսիկ Արա

կողմից badoyan

«Քաղաքական ուժերի համախմբումը, հայտարարությունը և այս պահին, որ պետք է տեղի ունենա, մտավորականների հավաքը շատ կարևոր եմ համարում: Դա է, որ մեզ կարող է ուժ տալ, որ ի վերջո կարողանանք հաղթահարել և՛ ալիևյան թելադրած, պարտադրած Սահմանադրությանը, և՛ եկեղեցու դեմ հալածանքը»- հայտարարել է բանաստեղծ Հուսիկ Արան և հավելել, որ սա կարող է ուժ տալ պահպանել նաև այն կարևոր հենասյուները, որոնք այսօր փորձ է արվում խարխլել, փլուզել:

«Առաջարկս այն է, որ չպետք է Ալիևի թելադրանքով, պարտադրանքով Հայաստանում Սահմանադրություն փոխվի կամ ինչ-որ քայլեր արվեն, որոնք հակապետական են և մեր պետության, պետականության, մեր ազգային ինքնության դեմ են, ինչպես եկեղեցու հալածանքը, որ մենք տեսնում ենք՝ Փաշազադեի կամ չգիտեմ ում հրահանգով է»-ասել է Հուսիկ Արան:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode