48
<<Պարզվում է Ադրբեջանցու կրակոցից վիրավոր կնոջ վիճակը շատ ավելի վատ է, մեղմ է ներկայացվում պաշտոնապես։ Հարազատների պնդմամբ՝ բժիշկները պայքարում են Անիի ոտքը փրկելու համար: Վերջինիս դեռ բազում վիրահատություններ են սպասվում:
Հարազատները զայրացած են ինչպես տվյալ գյուղի վարչական ղեկավարի, այնպես էլ իշխանությունների վարքից, որոնք ակնհայտորեն խեղաթյուրել են իրականությունը:
Առողջություն իրական սխրանք գործած Անի Ավետիսյանին և նրա երեխաներին:
Այս թեման բոլոր առումներով պետք է պահել ուշադրության կենտրոնում` նաև սատարում ապահովելով այս ընտանիքին>>,- հայտնում է Աժ նախկի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` հղում անելով Անի Ավետիսյանի հարազատների տված հարցազրույցին։