15
Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը ՔՊ-ի թեկնածուն անվանափոխել և դարձրել է անձնական։
Ավելի քան 7000 հետևորդ ունեցող էջը տարիներ շարունակ ծառայել է համայնքի պաշտոնական տեղեկատվությունը տարածելուն, իսկ այժմ նույն լսարանն օգտագործվում է Սահակյանի նախընտրական նյութերը տարածելու նպատակով։
Համայնքային տեղեկատվական ռեսուրսի նման օգտագործումը ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսի կիրառման և ընտրական մրցակցության հավասարության խախտման վտանգ է ստեղծում։