14
Քաղաքագետ Ազատ Ադամյանը գրում է․
Ինչպես կանխատեսվում էր, այդպես էլ եղավ, Նիկոլ Փաշինյանի իշխանության սպառնալիք՝ արևմտյան գործակալական ցանցը գլուխ բարձրացրեց:
Առիթն ադրբեջանցի զինծառայողի սահմահատման, հայ կնոջը կրակելը չէր, այլ Փաշինյանի և «Ռոսատոմի» ղեկավարի հետ հանդիպումը, որտեղ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին պայմանավորվածության մասին խոսվեց:
Սա էներգետիկ անվտանգության համատեքստում չպետք է դիտարկվի, այլ աշխարհաքաղաքական կողմնորոշման, որտեղ Փաշինյանը փորձում է խուսանավել աշխարհաքաղաքական բևեռների մեջ՝ պահելով իշխանություն:
Այս առիթով առաջին արձագանքը տվեցին «հանրապետություն» կուսակցության առաջնորդ՝ Արամ Սարգսյանը և կուսակիցները:
Արամ Սարգսյանը զարմանում է, թե ինչի պատերազմ չեղավ սեպտեմբերի վերջին, իսկ կուսակիցը նոր էներգաբլոկը կոչում է «Չերնոբիլ 2»:
Սա այն մասին է, որ Հայաստանում կա տեղափոխության վտանգ, Արևմուտքը կարող է փոխել Նիկոլ Փաշինյանին, ինչն այս պահին ավելի մեծ չարիք է բերելու: