Արմեն Գրիգորյանը վերընտրվել է գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

կողմից admin2

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստը։ Ընտրության անհրաժեշտությունն առաջացել էր այն պատճառով, որ հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանի լիազորությունների ժամկետը լրանում էր նոյեմբերի 14-ին։

Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվել է կրկին։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում նա ստացել է 40 կողմ և 0 դեմ ձայն՝ վերընտրվելով հանձնաժողովի անդամ։

Գլխավոր դատախազը շնորհավորել է Գրիգորյանին՝ ընդգծելով հանձնաժողովի աշխատանքում բարեվարքության և օբյեկտիվության պահպանման կարևորությունը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode