BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին

կողմից admin3

BRICS-ի անդամ պետությունները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին և կդիմադրեն պրոտեկցիոնիստական ​​միջոցառումներին։ Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հնդկաստանում անցկացվող BRICS գագաթնաժողովին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Ըստ Չինաստանի նախագահի՝ BRICS երկրները պետք է խթանեն ողջ մարդկության ընդհանուր արժեքները։

«Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում, ամրապնդել երիտասարդական փոխանակումները, նպաստել ժողովուրդների միջև կանոնավոր շփումների ձևավորմանը, խորացնել փոխըմբռնումը և մերձեցնել նրանց»,- հավելել է նա։

Focus Mode