Հայաստանում դեռ չեն կողմնորոշվել Իրանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման մեկնարկի ժամկետների հարցում։
Նման եզրահանգման կարելի է գալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանից։
«Հայտնում ենք, որ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցը դեռևս գտնվում է իրանական կողմի հետ քննարկման փուլում, ուստի հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ»,-նշել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ Արաքսի վրայով նոր կամրջի պլանավորման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի վերջին։ 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցումը։
Հավելենք, որ հայ-իրանական սահմանին Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար՝ մի քանի առանցքային պատճառներով։ Ապագայում դա թույլ բեռնաթափել սահմանը, վերացնել բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթերը և էապես կրճատել փոխադրողների համար մաքսային հսկողության անցման ժամանակը։ Բացի այդ, դա «Հյուսիս–Հարավ» համաշխարհային միջանցքի մասն է։