Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում

կողմից admin2

«Աերոֆլոտ» ավիաընկերության Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում․ տեղեկությունը հաստատել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։

 

SU 1995 չվերթը նախատեսված էր առավոտյան 05։30-ին, մեկնել է 08։04-ին, սակայն «Շերեմետևո» օդանավակայանի փոխարեն վայրէջք է արել Օմսկում։

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի՝ ուշացումով են իրականացվելու նաև «Ազիմուտ», «FlyOne», «Աերոֆլոտ» ավիաընկերությունների Երևան-Մոսկվա թռիչքները, ինչպես նաև «Աերոֆլոտ» և «FlyOne» ավիաընկերությունների դեպի Կրասնոդար և Սոչի չվերթերը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode