Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի

կողմից admin3

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 7-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին կիսվել է Արման Ծառուկյանի դեմ կայանալիք մենամարտի իր սպասելիքներով։

Սպասված դիմակայությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում (ԱՄՆ) կայանալիք UFC 331 մրցաշարի շրջանակում։

«Բոլոր MMA երկրպագուները գիտեն՝ եթե նա ինձ հետ մնա կանգնած դիրքում, նոկաուտի կենթարկվի։ Ուստի, ես գիտեմ, թե ինչ է պետք անել այս մենամարտում հաղթելու համար։ Ես պետք է պաշտպանվեմ թեյքդաուններից և նոկաուտի ենթարկեմ նրան»,- Ռուֆիի խոսքերն է մեջբերում UFC Countdown ծրագիրը։

Նշենք, որ 30-ամյա Մաուրիսիո Ռուֆին UFC-ում իր նորամուտը նշել է 2024 թվականին։ Հեղինակավոր այս կազմակերպությունում բրազիլացու ակտիվում գրանցված է 5 հաղթանակ և 1 պարտություն։

Աղբյուրը՝ Armsport.am:

Focus Mode