Եվրոպան Հայաստանը դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա․ Գալուզին

կողմից admin1

Եվրոպական երկրները Հայաստանը դիտարկում են որպես ռեսուրսների, աշխատուժի և սեփական ապրանքների ու ծառայությունների իրացման շուկա։

Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ անվտանգության ապահովման դիմաց Երևանը «բոլոր իմաստներով թանկ է վճարում»։

«Սա ցույց է տալիս «հրաշալի եվրոպական ապագայի» խոստումների անիրատեսական լինելը և Բրյուսելի՝ հայկական պետության նկատմամբ զուտ շահադիտական վերաբերմունքը», — նշել է դիվանագետը։

Focus Mode