Ֆրանսիայի 207 քաղաքներում անցկացված բողոքի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 1,6 մլն մարդ, հայտնել է Աշխատանքի համընդհանուր համադաշնության (CGT) մամուլի ծառայությունը։
Ամենամարդաշատ ցույցերն անցկացվել են Փարիզում , Մարսելում և Բորդոյում։
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի 29-ին։
Դպրոցականները պահանջում էին բարելավել ուսման պայմանները և լուծել ուսուցիչների պակասի խնդիրը։ Դպրոցների և համալսարանական համակարգի վիճակից դժգոհ ուսանողների բողոքի ակցիաներին միացել են արհմիություններն ու «դեղին բաճկոնների» շարժումը։
Հոկտեմբերի 19-ի դրությամբ երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստովանել էր, որ ոստիկանությունը կորցրել է վերահսկողությունը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ։