30
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին կրկին հարցաքննվում է Քննչական կոմիտեում։ Այս մասին Factor TV-ին ասել է նրա խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ըստ նրա՝ հերթական հարցաքննությունը ևս տուժող ճանաչված իրանցի գործարարների վարույթով է։
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը որպես փաստաբան չի մասնակցում հարցաքննությանը, քանի որ հուլիսի 22-ի հարցաքննության ժամանակ որոշում էր կայացվել փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնել։