1
Օրերս Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված անձանց տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ։
Սպուտնիկ Արմենիայի տվյալներով՝ չարտերային չվերթը ուղևորվել է Համբուրգից և վայրէջք կատարել Երևանում:
Հաշվի առնելով, որ ինքնաթիռը վերադարձել է Գերմանիա, կարելի է ենթադրել, որ դրանում եղել են միայն ՀՀ քաղաքացիներ։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել թռիչքների, ինչպես նաև մյուս երկրներից վտարված քաղաքացիների թվաքանակի մասին։
Նախնական տվյալներով` սա այս տարվա ընթացքում 4–րդ ինքնաթիռն է, որը տեղափոխում է Գերմանիայից արտաքսված անձանց։