Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ․ Արմեն Խաչատրյան

կողմից admin1

ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը պնդում է՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ։

«Բայց եթե ռուսական կողմին դա պետք է՝ քննարկման առարկա է, ոչ մի խնդիր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։

Ըստ ՔՊ-ականի՝ ռազմաբազան երբեք էլ Հայաստանին «տիրություն չի արել»։

«Էդ երբ է մեզ տիրություն արել, որ հիմա էլ պետք է անտեր մնանք»,- ընդգծել է նա։

Խաչատրյանն ասել է, թե հայկական կողմի համար միևնույն է՝ ռազմաբազան կլինի՞, թե՞ ոչ։

Focus Mode