Մարինե Թովմասյանը նշանակվել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար

կողմից admin1
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի միաձայն որոշմամբ 4 տարի ժամկետով Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Մարինե Սարգսի Թովմասյանը։
Հանրային պաշտպանի գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր լիազորությունները կստանձնի 2026 թվականի նոյեմբերի 4-ից։
Մարինե Թովմասյանը փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 2006 թվականից։
Նա տարիներ շարունակ հանդիսացել է հանրային պաշտպան, զբաղեցրել է նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode