1
Ռուսական զորքը գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ծովային նավերին, լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գիշերվա ընթացքում անօդաչու թռչող սարքերով խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի համար գործող լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին, ինչպես նաև նավերին», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հարվածների արդյունքում խոցվել են.
Օդեսայի մարզում՝ Վելիկայա Բալկա բնակավայրում գտնվող լոգիստիկ կենտրոնը, որն ապահովում է Ուկրաինա արտասահմանից եկող ռազմական բեռների պահպանումն ու բաշխումը,
«Չեռնոմորսկ» նավահանգստում՝ ծովային բեռնանավ և «RO-RO» (roll-on/roll-off` հորիզոնական բեռնմամբ և բառնաթափմամբ նավ) տեսակի լաստանավ, որոնք նախատեսված են Ուկրաինայի ԶՈւ–ի ապահովման համար։
Բացի այդ, Ուկրաինայի արևմտյան շրջաններում շարունակվել են հարվածները երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են եվրոպական երկրներից ռազմական նշանակության բեռների փոխադրման համար: