Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»

կողմից admin1

Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Հաղորդագրության համաձայն` գազամատակարարման ժամանակավոր ընդհատումը պայմանավորված է ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով։

«Նշված ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,–հայտնում են ընկերությունից:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ պլանային վերանորոգման աշխատանքներ կատարվել են 2025 թվականի սեպտեմբերի 16-26-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակ նույնպես աշխատանքներն իրականացվում էին ՌԴ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա՝ Ստավրոպոլի տարածաշրջանում:

Focus Mode