Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն կայացած փաստ է․ Փաշինյան

կողմից admin1

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն կայացած փաստ է, ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին հայտարարել է Փաշինյանը։

«Այսօր կարող ենք արձանագրել, որ ավելի քան երկու տարվա ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չենք ունեցել»,- ասել է ՀՀ Փաշինյանը։ 2020-ի պատերազմից հետո մենք երկար ճանապարհ ենք անցել դեպի խաղաղություն։ Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը հրադադարի հաստատման գործում։ Սակայն, ցավոք, նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո մեզ չհաջողվեց հասնել խաղաղության>>։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միակ իրատեսական տարբերակը կառուցվել է Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա, թեպետ ընդգծում է, որ 1991 թվականին Ալմա Աթայի հռչակագրի ընդունումը չկարողացավ կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը։

Ադրբեջանի երկաթուղին արդեն գրեթե մեկ տարի բաց է հայկական բեռների փոխադրման համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուր է սկսվել։ Երկու երկրների միջև պետական սահմանի 12 կմ հատվածում իրականացվել են սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ, ասել է Փաշինյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode