Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները

կողմից admin3

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որն Ազգերի լիգայի շրջանակում կայացած վերջին խաղում դաշտից հեռացել էր պատգարակով, կարողացել է խուսափել լուրջ վնասվածքից: Այս մասին հայտնել է մոսկովյան ակումբի հաղորդակցության գծով տնօրեն Կիրիլ Բրեյդոն: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Հայաստան — Կիպրոս (0:2) հանդիպման ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստը դաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից, սակայն 52-րդ րոպեին վնասվածք էր ստացել և փոխարինվել՝ խաղադաշտը լքելով միայն պատգարակի օգնությամբ: Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել էր, որ ֆուտբոլիստի մոտ կա ոտքի կոտրվածքի կասկած:

Բարեբախտաբար, բժշկական նախնական հետազոտությունները հերքել են ամենավատ սցենարը:

«Նախնական տվյալներով՝ արված համակարգչային շերտագրությունը (ԿՏ) Արտյոմ Բանդիկյանի մոտ չի հայտնաբերել ո՛չ կոտրվածք, ո՛չ էլ կապանների խզում: Առաջիկայում Արտյոմը կմիանա թիմին Մոսկվայում, որտեղ արդեն մեր բժշկական շտաբի հսկողության ներքո կանցնի լրացուցիչ բուժզննում»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Բրեյդոն:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode