12
Կահիրեի քրեական դատարանը եգիպտացի հեռուստահաղորդավարուհի և պրոդյուսեր Սառա Խալիֆային և ևս 11 մեղադրյալների դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով՝ թմրանյութերի արտադրության համար, հաղորդում է «Al-Ahram» թերթը։
Նրանք մեղավոր են ճանաչվել սինթետիկ թմրանյութեր արտադրելու համար օգտագործվող նյութերի ներմուծմամբ և ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ։
Դատարանը նաև 9 մեղադրյալի դատապարտել է ցմահ ազատազրկման և 7-ին արդարացրել: Այս գործում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 28 մարդ: