«Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունը, ինչպես խաբում են շատ այլ հարցերում՝ այս պարագայում էլ են խաբում»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
«2016-ին ՀԷՑ-ը Սամվել Կարապատյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է, դրանից հետո ոչ մի դրամ, ոչ մի լումա, ոչ մի հայ սպառող չի վճարել տոկոսի համար»,- ասել է Ղազինյանը։
«ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վիճակում, 36 միլիարդ դրամ պակասորդ ուներ, որի պատճառով նախկին սեփականատերերը մտան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 19 դրամով, եթե չեմ սխալվում, թանկացնելու, որից հետո իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանը վերցրեց ՀԷՑ-ը։ Այդ ժամանակվանից Սամվել Կարապետյանի անձնական երաշխավորությունը գործում է։
Ինչքան վարկ ունի ՀԷՑ-ը, դրա երաշխավորն, անգամ ոչ իր կառավարելու ընթացքում, համապատասխան սուբյեկտի կառավարման ժամանակ անգամ, գործում է Սամվել Կարապետյանի երաշխավորությունը», նշել է Ղազինյանը։