ՀՀ-ն կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

կողմից admin1

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ ՀԱՊԿ խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում ընդունել կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։

«Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի և որոշում ընդունվի նրա անդամակցության ժամանակավոր կասեցման հարցով, ավելի ճիշտ՝ ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ՝ մինչև անդամավճարների վճարումը»,- ասել է Պանկինը։

Նրա խոսքով՝ սա տեխնիկական հարց է, որը նախատեսված է կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածով, սակայն նման որոշման ընդունումը կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից։

Երեկ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, մենք այլևս հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի հետ կապված»։

Արարատ Միրզոյանն էլ նշել է, որ պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ` ուրիշները։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode