«Հրապարակ». Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները

կողմից admin1

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է՝ ռուսական կողմը չի ընդունում նաև Ծառուկյանին պատկանող Արարատ կոնյակի, գինու, օղու գործարանի արտադրանքը։ «Նոյ» կոնյակով բարձված շուրջ 2 տասնյակ բեռնատար անցել են սահմանը, սակայն ռուսական կողմն անհայտ պատճառներով թույլ չի տալիս առաջ շարժվել։

Մեր աղբյուրներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո իրենք անարգել ապրանք են ուղարկել ՌԴ, մինչ այն պահը, երբ կոնյակի գործարանը խլվեց սեփականատիրոջից և վերցվեց պետական կառավարման, իսկ Ծառուկյանն էլ կալանավորվեց հուլիսի 7-ին։ Թերևս հենց դա է պատճառը, որ «Արարատի» խմիչքը մնացել է ճանապարհին՝ այդ խմիչքի վաճառքից գոյացած եկամուտը պետությանն է գնալու՝ ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode