Ինչ քայլի է դիմել Ուկրաինան

կողմից admin3

Ուկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ պետական սահմանի երկայնքով սահմանվել է հատուկ սահմանային ռեժիմ։ Սահմանափակումները կգործեն 1 կմ լայնությամբ գոտում՝ ռազմական դրության ամբողջ ընթացքում։

Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության պորտալին։

Հատուկ ռեժիմը սահմանվել է օգոստոսի 17-ին Ուկրաինայի նախարարների կաբինետի ընդունած որոշմամբ, որն արդեն ուժի մեջ է մտել։ Պետական սահմանի պահպանության մարմիններն սկսել են կիրառել նոր կարգավորումները։

Նոր ռեժիմը տարածվում է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանագծի երկայնքով 1 կմ-անոց գոտում գտնվող բոլոր հողատարածքների վրա, ըստ որի արգելվում է քաղաքացիական անձանց ազատ մուտքը, տեղաշարժը, գտնվելն ու բնակվելը,  ցանկացած աշխատանք, որը կապված չէ զինված ագրեսիայի հակազդման, երկրի պաշտպանության կամ պետական սահմանի պահպանության հետ։

Focus Mode