Իշխանություն են պահում՝ բռնաճնշումներով․ Աբրահամյան

կողմից admin3

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Իշխանության բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել:

Բանտային կալանքի է տարվել ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, 3 ամսով ավելացվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման ժամկետը, ինչպես նաև 3 ամսով երկարացվել է անհիշելի ժամանակներից տնային կալանքի ռեժիմում գտնվող Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը:

Այսպիսին են կալանավորված Հայաստանի կյանքն ու գործընթացները, որտեղ իշխանությունը քաղաքական հետապնդումների է ենթարկում մարդկանց և նրանց անազատության մեջ պահելով՝ իշխանություն պահում»:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode