Կառավարության անդամների երդման տեքստը փոխվեց. ԱԺ–ն հաստատեց նախագիծը

կողմից admin1

Ազգային ժողվոը հաստատեց Արդարադատության նախարարության ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարության անդամների երդման տեքստը փոխվեց։

Օրենքն ընդունվեց 62 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Գործադիր մարմնի անդամների երդման տեքստում չի լինի «հանուն համազգային նպատակների իրականացման» և «հայրենիքի հզորացման» ձևակերպումները։

Նախկինում  երդվում էին այսպես․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։

Այսուհետ՝ այսպես . «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»։

 

Focus Mode