Կարված գործ է. գուցե իմ հետևից էլ գան. Դավիթ Ղազինյան

կողմից admin3

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը Քննչական կոմիտեի հաղորդագրությունը և իր նկատմամբ հարուցված քրեական գործը որակել է «իրավական աբսուրդ» և «կարված գործ»:

Նա նշել է, որ ի հայտ եկած հակասությունները վկայում են գործի արհեստական լինելու մասին, իսկ հնարավոր հետապնդումների կամ իր հետևից գալու վերաբերյալ ընդգծել է, որ իր քաղաքական թիմի բոլոր պատգամավորները պատրաստ են նման զարգացումների․ «Իրավական աբսուրդ է․ մի կողմից ասում են՝ «շահույթը շատացրել են՝ հարկերից խուսափելու հաշվին», մյուս կողմից ասում են՝ «վնաս է տվել ընկերությանը», այսինքն՝ իր սեփական ընկերությանն ինչո՞վ պիտի վնաս տար։ Էս հակասությունները գալիս են գործի կարված լինելուց, այսինքն՝ երբ գործը կարում են, ինչ-որ բան պիտի ստեղծել, առաջանում են հակասություններ»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode