Լեհաստանը, Նորվեգիան և Ֆինլանդիան ՌԴ-ի հետ հնարավոր պատերազմին նախապատրաստվելու նպատակով ծրագրեր են գործարկել

կողմից admin2

Նորվեգիան, Ֆինլանդիան և Լեհաստանն ընդլայնում են բնակչության ռազմական պատրաստության ծրագրերը։

Քաղաքացիներին սովորեցնում են զենք գործածել, քաղաքային պայմաններում մարտեր մղել, կիրառել անօդաչու թռչող սարքեր և առաջին օգնություն ցուցաբերել վիրավորներին, գրում է Bild պարբերականը։

Նորվեգիայում ընթացիկ տարին հռչակվել է՝ «համընդհանուր պաշտպանության» տարի։ Այս հայեցակարգի համաձայն՝ երկրի պաշտպանության գործում պետք է ներգրավվեն ոչ միայն զինվորականները, այլև պետական կառույցները, բիզնեսն ու բնակչությունը։

Ֆինլանդիայում այժմ տարեկան 45 հազար պահեստազորային է վերապատրաստում անցնում։ Նրանք հմտանում են քաղաքային պայմաններում մարտեր վարելու, անօդաչուների կիրառման և մարտի դաշտում բուժօգնության ցուցաբերման գործում։ Քաղաքացիական անձանց համար կազմակերպվում են զենքի գործածման և առաջին օգնության տրամադրման կամավոր դասընթացներ։

Լեհաստանում գործում են քաղաքացիների ռազմական պատրաստության միանգամից մի քանի ծրագրեր։ Դրանցից մեկը «Պատրաստության մեջ» ծրագիրն է, որի շրջանակում հանգստյան օրերին ռազմական գործի հիմունքների և տարհանման պարապմունքներ են անցկացվում։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode