17
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստն այսօր մեկնարկել է, սակայն օրակարգը հաստատելուց հետո այն անցկացվում է դռնփակ։
Նիստին խորհրդի 29 անդամներից մասնակցում է 20-ը, որոնցից 8-ը՝ առցանց ձևաչափով։ Նիստին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Սա հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին նիստն է։ Ավետիսյանը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվել էր օգոստոսին։
Միևնույն ժամանակ, նիստին ներկա չէ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Չկան նաև հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ։ Նիստին չի մասնակցում նաև գործարար Սամվել Կարապետյանը, որը հոգաբարձուների խորհրդի անդամ է։