Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին.
որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված հատվածների։ Մի հատվածը անգամ պատրաստ է արտաքին թշնամու հետ համագործակցել հակառակ ճամբարի դեմ պայքարում։
Արդեն երկու օր է, մի հատվածը հնարում է ամեն ինչ, որպեսզի արդարացնի կամ մեղմացնի թշնամու զինվորին։ Սա լուրջ հոգեբանական խնդիր է, որը հենց կոլաբորացիոնիստական (թշնամու հետ համագործակցողների) հակվածության առաջին ու ամենամեծ ինդիկատորն է։
Թեպետ այս պահին սրանք իշխանության հետ նույն ճամբարում են, սակայն այս թևի մեծացումը ապագայում անվերահսկելի կդառնա անգամ իշխանության համար, ու մի օր էլ Ալիևը կխոսի, ինչպես Ֆրանկոն Իսպանիայում»։