7
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախատեսում են հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով առաջիկա հանդիպման ժամկետների վերաբերյալ հարցին։
«Մենք նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Վերջնական պայմանավորվածություն դեռ չկա, գրաֆիկներից է կախված»,– ասել է նա։
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում բարձր մակարդակի քննարկումները կմեկնարկեն սեպտեմբերի 22-ին։
Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Նրանք կարճատև զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները։