Նշանակվել է Դիանա Վարդանյան-Մարատյանը

կողմից admin3

ՀՅԴ թեկնածու Դիանա Վարդանյան-Մարատյանը Լիբանանի կառավարության կողմից նշանակվել է երկրի վիճակագրության կենտրոնական վարչության գլխավոր տնօրենի պաշտոնում։ Այս մասին հայտնել են Լիբանանի ՀՅԴ մամուլի ծառայությունից։


Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 8-ին՝ նախագահական պալատում կայացած նիստի ընթացքում։Վարդանյան-Մարատյանը պետական կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Բեյրութի Ամերիկյան համալսարանում։ Նույն համալսարանում նա ստացել է նաև պետական կառավարման բակալավրի աստիճան՝ հոգեբանություն մասնագիտությամբ։

Նա միջազգային կազմակերպություններում ունի շուրջ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից մոտ 15 տարին աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) լիբանանյան գրասենյակում։ Զբաղվել է պետական ինստիտուտների բարեփոխումների, պատշաճ կառավարման, օրենքի գերակայության, խորհրդարանական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode