Նյարդերի պայքար է Ավանի √ 57 մանկապարտեզում, շոուն շարունակվում է.. ասում են կադրային ջարդ է սկսվել այսօր` իր հաստիքին դատարանով վերադարձած ղեկավարի պատճառով, իսկ ավելի ստույգ ազատման դիմումների տրցակ է մտել Ավանի թաղապետարան ` ուղղորդված թե պահանջված կամ հարկադրված , աղբյուրները տարբեր բաներ են ասում.. պատճառը, հիշեցնեմ, մանկապարտեզը երկու ղեկավարով կառավարելն է..
Մեթոդիստ Վարդ Հարությունյանի կողմից ինչ որ քայլեր են արվում, որոնց մասին տեսանյութեր արդեն կան Ավինյանին դատարանով հաղթած ու վերանշանակված ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի էջին ..
Դատարանը որոշել է որ Մարգարիտան է ղեկավարը, բայց վերանշանակելուց հետո փաստացի շարունակում է պարտեզը կառավարել մեթոդիստը որն այս ամբողջ ընթացքում փաստորեն եղել է նրան փոխարինող` պաշտոնանկության շուրջ 2 տարիների ընթացքում։
Ստացվում է զվարդ Հարությունյանն է քաղաքապետարանի համար մնում մանկապարտեզի ղեկավարը , իսկ դատարանի որոշմամբ վերադարձած նախկին ղեկավարին թույլ չեն տալիս անգամ իր սենյակ մտնել, չեն տրամադրում փաստաթղթեր որպեսզի գործի անցնի, ինչ ինչ քայլերով ստացվում է սադրում են, որ սխալ գործողությունների ու հեշտությամբ ազատվեն նրանից վերջնականապես։
Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը