5
Ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Քյարքին (Տիգրանաշեն) հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում. Փաշինյան
«Երկրորդ հարցն է, թե ինչպես կլուծվի այդ հարցը։ Փաստի արձանագրումը մի բան է, իսկ գետնի վրա լուծումները՝ այլ։ Այս պահին չկա ու չի եղել որևէ պայմանավորվածություն։ Հիմա մեր խնդիրն է՝ այս հարցի շուրջ ստեղծված «նյարդը» վերացնել՝ նորմալ լուծումներ ստանալու համար։ Տեսնում եմ, որ սա հարց է, որի շուրջ կարող է էսկալացիա ձևավորվել, բայց խոսում եմ այս մասին նախապես, որպեսզի չկարողանան»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետը։
Վերջում ընդգծեց՝ կառավարության դիրքորոշումն է՝ Արարատի մարզում Տիգրանաշեն բնակավայր եղել է ու կլինի, բայց ինչ սահմաններով և կոնկրետ որտեղ, դա այլ հարց է։