20
«Իմ նախնիները սերում են Կիլիկիայից, ես ունեմ նաև պատմական հայրենիք, բայց ես գերադասում եմ իմ հայրենիքը, որը Հայաստանի Հանրապետությունն է»․ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է Ազգային ժողովում։
Նա ընդգծել է, որ որպես կառավարության անդամ՝ իր համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության շահն է։
«Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը, կա՞ այլ պետական շահ, քան Հայաստանի Հանրապետության շահն է։ Ես՝ որպես Կառավարության անդամ, պատրաստ եմ սպասարկել միայն Հայաստանի Հանրապետության շահը»,– ասել է Գալյանը։
Գալյանի հայտարարությունը հնչել է ԱԺ-ում կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության քննարկման ժամանակ։