ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը դրական էր, պայմանավորվել ենք, որ առաջիկայում այց կունենամ Մոսկվա։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Պուտինի հետ հանդիպման ընթացքում գաղափար է առաջացել գույքագրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները՝ հասկանալու համար, թե այդ հարաբերություններն ինչ են ենթադրում գործնականում։
«Գաղափար առաջացավ, որ մենք պետք է ինվենտարիզացիայի՝ գույքագրման ենթարկենք «Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ» հասկացությունը, պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Այսինքն՝ ինչ տողեր կան այդ ենթավերնագրի ներքո, և որ տողերի հետ կապված երկուստեք ունենք նույն դիրքորոշումը, ու որ տողերի հետ կապված ունենք այլ դիրքորոշումներ»,- ասել է Փաշինյանը։