Փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճում

կողմից admin2

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Արևիկ գյուղի լճերում դի կա։  Փրկարարները դուրս են բերել մարմինը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը որպես անհետ կորած որոնվում էր։

Focus Mode