19
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Չեչնիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, հաղորդվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Ալիևը նշել է, որ Չեչնիայի ձեռքբերումները կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում։
Չեչնիայի ղեկավարը, իր հերթին, հայտարարել է, որ Ադրբեջանին և Չեչնիային կապում են բազմաթիվ պատմական և բարեկամական կապեր։ Նա նաև ցավակցություն է հայտնել 2024 թվականի դեկտեմբերին Բաքու — Գրոզնի երթուղու ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Բացի այդ, Չեչնիայի ղեկավարը Ադրբեջանին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ։