Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել

կողմից admin3

Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ հողատարածքների տրամադրման վերաբերյալ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինը։

Փաստաթղթերը ստորագրվել են Թեհրանում։ Դրանց համաձայն՝ ռուսական «Կասպիան սերվիսեզ» կազմակերպությանը և իրանական CDTIC ընկերությանը հասանելիություն է տրամադրվել երկաթուղու ամբողջ երթուղու երկայնքով գտնվող հողատարածքներին՝ նախնական ինժեներական հետազոտություններ իրականացնելու նպատակով։ Ստորագրվել է նաև պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր։ Նիկիտինի խոսքով՝ հողատարածքներն արդեն փոխանցվել են, ինչը հնարավորություն կտա շարունակել ինժեներական հետազոտություններն ու երկարաձգել անհրաժեշտ աշխատանքների ժամկետները։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode