Ռուսաստանը խստացնում է միգրացիոն կանոնները

կողմից admin1

Ռուսաստանում ուժի մեջ մտած օրենքը, որով ընդլայնվում է միգրանտների արտաքսման հիմքերի ցանկը, կնպաստի երկրում հասարակական անվտանգության բարձրացմանը,  հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Օրենքով ավելի քան երկու անգամ ընդլայնվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածների ցանկը, որոնցով նախատեսվում է օտարերկրյա քաղաքացիների արտաքսում Ռուսաստանից՝ իրավախախտումներ կատարելու համար, բացի տուգանքից։

Համապատասխան օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից հուլիսի 21-ին, իսկ օգոստոսի 4-ին այն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նոր կարգավորումների համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին կարող է արտաքսում սպառնալ, մասնավորապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մանկապղծության, սեռի փոփոխության, ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության, ներգաղթային կանոնների խախտման, հասարակական կարգի խախտման, ՌԴ զինված ուժերի վարկաբեկման, պատժամիջոցների կոչերի և խտրականության համար։

Վոլոդինը, հղում անելով ՆԳՆ տվյալներին, հայտնել է, որ 2026 թվականի առաջին ութ ամիսներին ավելի քան 260 հազար միգրանտի նկատմամբ որոշում է ընդունվել Ռուսաստան մուտքն արգելելու մասին։ Սա 75,8 տոկոսով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode