43
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը չի թուլացրել իրենց պայքարը, այլ հակառակ ազդեցությունն է ունեցել։ «Ինձ կամ այլ պատգամավորի կտանեն, եռակի կմոտիվացնեն»,– ասել է նա։
Ղազինյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի գործով ինը ձերբակալվածներից միայն երկուսն են կալանավորվել, իսկ մյուս յոթը ազատության մեջ են։ Նա վստահեցրել է, որ իշխանություններին չի հաջողվի իրենց միջոցով առաջ տանել Սահմանադրության փոփոխությունը։