Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու դատական ​​նիստը նշանակված է նոյեմբերին

կողմից admin1

Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով (որով անցնում է ՀՀ քաղաքացի Ի.Ա.-ն) առաջին դատական ​​նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Թեոնա Փերաձեն։

Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատեց լուրը` հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։ Փաստաբան Թեոնա Փերաձեն Sputnik Արմենիային հայտնել է, որ 40–ամյա Ի.Ա.-ն Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը:

«Պաշտպանյալս նախնական կալանքի տակ է, մենք սպասում ենք հետաքննության ավարտին։ Հույս ունեմ, որ մինչև առաջին դատական ​​նիստը կկարողանանք նրա առողջության հետ կապված փորձաքննություն նշանակել», – ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ դեռ համապատասխան միջնորդություն չի ներկայացրել, քանի որ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի է սպասում ընտանիքից: Դրանք ստանալուց հետո փաստաբանը մտադիր է միջնորդել մեղադրյալի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու մասին:

Հավելենք, որ մեղավոր ճանաչվելու դեպքում ՀՀ քաղաքացի Ի.Ա.–ին Վրաստանում կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode