Տղամարդը ինքնասպան է եղել կնոջ դավաճանության մասին լուրը իմանալուց հետո

կողմից admin2

Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է Կեմերովոյում բնակվող հայազգի Թաթուլ Պետրոսյանի մահվան դեպքը։ Նրա քույրը՝ Նարինեն, եղբոր ինքնասպանության պատճառների վերաբերյալ ծանր մեղադրանքներ է հնչեցրել Թաթուլի կնոջ՝ բլոգեր Միլենա Պետրոսյանի հասցեին։

Մինչ այդ Միլենան Instagram-ի իր էջում հաճախ էր հրապարակում ամուսնու հետ համատեղ տեսանյութեր՝ ներկայացնելով իրենց հարաբերությունները որպես սիրառատ ու երջանիկ։ Թաթուլը կնոջը հաճախ թանկարժեք նվերներ և մեծ ծաղկեփնջեր էր նվիրում։

Սակայն Թաթուլի քրոջ հայտարարությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացրել։ Նարինեի պնդմամբ՝ Միլենան դավաճանել է եղբորը՝ իր մանկության ընկերոջ՝ Արթուրի հետ։ Քույրը հայտարարել է, որ եղբայրը չի կարողացել համակերպվել կատարվածի հետ և ինքնասպանության է դիմել։

Նարինեն հայտնել է նաև, որ մեկնում է Հայաստանից Կեմերովո՝ խոստանալով եղբոր հուղարկավորությունից հետո հրապարակայնորեն պատմել տեղի ունեցածի մասին և ներկայացնել իր իմացած հանգամանքները։

Իր հերթին Միլենա Պետրոսյանը նշել է, որ հանրությունը չգիտի, թե ինչ է կատարվել իրենց ընտանիքում փակ դռների հետևում, և քննադատել է միայն մի կողմին լսելով դատողություններ անելու մոտեցումը։

«Ես մայր եմ ու միայնակ եմ մնացել իմ երկու երեխաների հետ, ես նրանց պետք եմ։ Հիմա ինձ պետք է ուժեղ լինել»,- գրել է նա։

Հատկանշական է, որ այս պահին հրապարակային են միայն կողմերի հայտարարությունները, իսկ Թաթուլի մահվան հանգամանքների վերաբերյալ նրանց հնչեցրած պնդումները պաշտոնապես հաստատված չեն։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode