Երևանում 62-ամյա և 46-ամյա օտարերկրացիներ են ձերբակալվել 20 գրամ հերոինը 300 հազար դրամով իրացնելու պահին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Նշվում է, որ օգոստոսի 20-ին` ժամը 20:40-ին, Արարատի մարզի Այնթապ գյուղում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի բնակիչ 50-ամյա տղամարդ, որի վարած «Մերսեդեսում» հայտնաբերվել է ընդհանուր 6,29գ հերոինով լցված 4 փաթեթ:
Պարզվել է, որ երևանցուն թմրամիջոցները պարբերաբար մատակարարել են Նոր Խարբերդում բնակվող 2 օտարերկրացի տղամարդ։
Դատարանի որոշմամբ օգոստոսի 31–ին խուզարկություն է կատարվել 46-ամյա օտարերկրացու բնակության վայրում։
Հայտնաբերվել է 132գ հերոին, կես գրամ ափիոն, 6,5 հաբ մեթադոն և հոգեմետ 20 դեղահաբ։
Օտարերկրացիները կալանավորվել են: Նախաքննությունը շարունակվում է։