Թմրանյութ տարածողին չեն կալանավորում, ֆեյսբուքում գրառում անողին կալանավորում են․ hraparak.am

կողմից admin3

«Հրապարակի» զրուցակիցը «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանն է:

— Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորել է ֆեյսբուքում իշխանություններին քննադատելու համար: Նրա տեսակցությունները փակ են, անգամ նրան չեն կարող այցելել ԱԺ պատգամավորները։ Բայց Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում Պուտինին խայթում էր, թե՝ Հայաստանում սոցցանցերն ազատ են, ի տարբերություն Ռուսաստանի։ Հիմա ընդդիմադիր գործիչների են բանտարկում ֆեյսբուքյան գրառումների համար:

— Իրականում ոչ մի նոր և անսպասելի բան տեղի չի ունեցել: Ամեն ինչ բռնապետության տրամաբանության մեջ է: Պետք է բոլորին լռեցնել, որպեսզի ոչ ոք ոչ մի բանի մասին չխոսի, ոչ մի խնդրի մասին չբարձրաձայնի, չքննադատի իշխանությանը: Եթե ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց են դատում, ապա պետք է սկսեն հենց Նիկոլ Փաշինյանից, և իր թիմից: Առաջին ատելության խոսք տարածողները Հայաստանում իրենք են: Ի դեպ նախորդ տարի բողոքարկել էի ֆեյսբուքին կաթողիկոսի դեմ արշավի շրջանակներում գրառումներից մեկի համար, և ֆեյսբուքը ջնջել էր այդ գրառումը, այսինքն` իրենք այնպիսի ատելության խոսք են տարածում, որ անգամ ֆեյսբուքն է ջնջում: Եթե այն օրենքները, որոնք տարածում են ընդդիմադիրների վրա, տարածվի իրենց վրա, ապա իրենք անգամ ԱԺ գումարումներ, ՔՊ կառույցներ չեն կարողանա ձևավորել, որովհետև իրենց մեծ մասին կտանեն կալանքի, և տեսակցություններն էլ կփակեն: Նացիստական Գերմանիայում ասում էին` օրենքները գրված են մեր թշնամիների համար, իսկ մեզ կարելի է ամեն ինչ: Հետևաբար այս ամենն իրենց տրամաբանության մեջ տեղավորվում է: Արթուր Դանիելյանի համար նորություն չէ սա, և ինքն էլ գրել է, որ վախենալու կարիք չկա, պետք չէ ընկճվել: Ես չգիտեմ, թե ուր են նայում մարդու իրավունքների մասին գոռգոռացողները, և գրանտներ ստացողները, երբ նման դեպքերում լռում են:

— Իսկ ո՞ր գրառման համար են Դանիելյանին կալանավորել: Տարբեր ենթադրություններ են անում մարդիկ, իսկ ինչն է կոնկրետ կալանավորման հիմք դարձել:

— Ես հստակ չգիտեմ, փաստաբանն ասում է, որ խոսքը յոթ գրառումների մասին է: Ֆեյսբուքյան գրառումը խուլիգանություն են դիտարկել։ Ատելության խոսք, բռնության կոչ և այլն չի եղել: Գրառումը դիտարկել են որպես խուլիգանություն, և պնդել են, որ ԱԱԾ-ին է արատավորում: Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է ԱԱԾ-ին արատավորել: Այն մի կառույց է, որը զբաղված է պատարագի տեքստեր խմբագրելով, ինչպե՞ս կարող է այդ կառույցը արատավորվել ինչ-որ մի գրառմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode