11
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մյուս երկրները ստիպված կլինեն Վաշինգտոնին փոխհատուցել անվտանգության ապահովման և Հորմուզի նեղուցով նավթի տարանցման պահպանման ծախսերը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Նավթն անցնում է Հորմուզի նեղուցով։ Աշխարհի երկրները, որոնք մեզ ընդհանրապես ոչնչով չեն օգնել, պետք է փոխհատուցեն և կփոխհատուցեն ԱՄՆ–ի կրած վնասները, երբ այս խարդախ սխեմային վերջ դրվի։ Մենք դա անում ենք շատ ավելի շատ ուրիշների, քան մեզ համար, և անում ենք դա արդեն սերնդեսերունդ», -գրել է Թրամփը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին Թեհրանը պատասխանել է իր հերթին հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն հետագայում կողմերը կրկին փոխանակվել են հարվածներով։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։
Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար․ այդտեղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մեծ ծավալներ։ Հակամարտության սրման պատճառով նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով բազմաթիվ երկրներում վառելիքի գները բարձրացել են։