34
Մյուս շաբաթ ռուսական երկաթուղիների նախագահ Օլեգ Բելոզյորովը կժամանի Հայաստան
«Նախատեսվում է աշխատանքային քննարկում, որի արդյունքում համապատասխան եզրահանգումներ կարվեն»,–ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից պաշտոնական դիմումներ չի ստացել՝ ՀԿԵ-ի հետ կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային «Հայաստանին զրկում է երկաթուղիների զարգացման ոլորտում մրցակցային առավելություններից»։